ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
![Summarizing-Voice-of-Independence-Generation](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/XdnxwrVQPSUmHFTTQmH5JQTAVt.jpg?h=bccd1fa5&itok=C1oYGA-8)
Հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնին մասնակցել են ՀՀ 12 բուհերի 150 մասնակիցներ, որոնցից 75-ը հավաստագրեր են ստացել մրցույթ-փառատոնի տարբեր անվանակարգերում, 27 հաղթողները ստացել են մրցանակներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղը զբաղեցնելու համար, 7 մասնակիցներ ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ 3-ը՝ հատուկ մրցանակ:
Մրցույթի վերջին օրը՝ հունիսի 14-ին, անցկացվեց փառատոնի գրական և ստեղծագործական մրցույթը:
Միջոցառման ընթացքում գրող և արձակագիր Դավիթ Սամվելյանը վարպետության դաս անցկացրեց, որից հետո գրական մրցույթին մասնակցած մասնակիցները ստացան հավաստագրեր:
Միջոցառման ընթացքում բանախոսն անդրադարձավ հայ ժամանակակից գրականության առջև ծառացած խնդիրներին, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Ստորև կարող եք դիտել քննարկումը: