- Գլխավոր
- Նորություններ
- «ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ»․ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ապրիլ 29, 2019 | 17:23
Կրթություն
«ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ»․ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված «Ոտքի՛, դատարանն է գալիս» խորագիրը կրող միջոցառում։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն, ամեն տարի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց բացի, նախաձեռնում է նաև տարատեսակ միջոցառումներ, հանդիպումներ ու գիտաժողովներ։
Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողներ ինչպես Իրավագիտության, այնպես էլ տարբեր ֆակուլտետներից։
Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամները Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով բեմադրություն միջոցով ցույց տվեցին Սողոմոն Թեհլերյանի կրակոցը, դատն ու արդարացումը։
«Ոտքի՛, դատարանն է գալիս» խորագիրը կրող բեմադրության մեջ դերերը մարմնավորում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողները։ Սողոմոն Թեհլերյանի դերակատարն էր Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտաշես Վարդանյանը։ Բեմադրության գործող անձինք էին նախագահող դատավոր՝ Տիգրան Մադաթյան, դատավոր 1-ին և 2-րդ՝ Եղեգնի Բաբայան ու Սերգեյ Դավթյան, դատախազ՝ Կարեն Մելիքսեթյան, դատապաշտպան՝ Գոհար Ավագյան, նիստի քարտուղար՝ Աննա Օսիպյան, տան տիրուհի՝ Արփի Բարսեղյան, փորձագետ՝ Հայկուշ Հովհաննիսյան, թուրք վկա՝ Մերի Դավթյան, իրավաբան վկա՝ Միլենա Թուլումբաջյան, քահանա՝ Դավիթ Թովմասյան։
Միջոցառման վերջում ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հրանտ Ջիլավյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ասաց, որ բեմադրություն-դատարավարության նպատակն է ևս մեկ անգամ վառ պահել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն ու երբեք չմոռանալ անցյալը․«Այս և նմանօրինակ միջոցառումների միջոցով մենք շարունակում ենք մեր պահանջատիրական դիրքորոշումը»։
Մարինա Առաքելյան