- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ». ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հոկտեմբեր 22, 2018 | 18:16
Հասարակություն
«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ». ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԵՊՀ ռուսական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հաղթանակի կամավորականները» խորագրով ծրագրի ներկայացումը:
1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում Համառուսական կամավորական շարժումը նախաձեռնել է ստեղծել կամավորական խումբ:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ, Ռուսական կենտրոնի ակտիվիստ Աննա Խիզանցյանը պարզաբանեց, որ նախագծի նպատակն է տարբեր երկրներում կազմավորել կամավորական ջոկատներ, որոնք պետք է օգնեն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը:
Տեսապատկերի միջոցով ուսանողների համար ցուցադրվեցին այն ուղղությունները, որտեղ կամավորականները պետք է ծավալեն իրենց գործունեությունը. օգնություն վետերաններին, հուշարձանների բարելավում, «Միասնական գործողությունների օրեր» ձևաչափով միջազգային ակցիաների անցկացում («Գեորգևյան ժապավեն», «Հիշողության մոմ» և այլն), աջակցություն Հաղթանակի շքերթների կազմակերպման և այլ իրադարձությունների ժամանակ:
«Հաղթանակի օրվա» գլխավոր իրադարձությունների ժամանակ տարբեր պետությունների 200 լավագույն կամավորականներն իրենց երկիրը ներկայացնելու են Մոսկվայում:
Մարինե Առաքելյան