ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2019»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2298 աշակերտներ: Այսօր ամփոփվել են երկրորդ փուլի արդյունքները:
«ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի II փուլի արդյունքներն այստեղ՝ Անգլերեն, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Գերմաներեն, Ինֆորմատիկա, Հայոց լեզու և հայ գրականություն, Հայոց պատմություն, Մաթեմատիկա, Ստեղծագործական աշխատանք, Ֆիզիկա, Ֆրանսերեն, Քիմիա:
Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%, իսկ լավ արդյունք գրանցած աշակերտները պարգևատրվելու են գովասանագրերով:
Հ.Գ.: Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:
Անգին Խաչատրյան