- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՊՀ-Ի ՄԻՋԵՎ
Սեպտեմբեր 27, 2018 | 15:10
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՊՀ-Ի ՄԻՋԵՎ
Այսօր ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
ԵՊՀ ռեկտորը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արարատ Վարդանյանը հուշագիրը ստորագրել են՝ կարևորելով ազգային նպատակների իրականացման ճանապարհին ընդհանուր պատմագիտական միջավայր ձևավորելու, Հայաստանի պատմությունը, մշակույթն ու արվեստը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու, ինչպես նաև հայրենասիրական դաստիարակության գործում որակյալ պատմաբան մասնագետների պատրաստման, փորձի փոխանակման գործում սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Համագործակցության շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետն ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական, առարկայական ծրագրերի վերանայման և մշակման ուղղությամբ կտրամադրի խորհրդատվություն, ինչպես նաև դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, անհրաժեշտության դեպքում էլ կաջակցի դրանց պատրաստմանը:
Հուշագիրը նպաստելու է, որ կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կազմակերպեն նաև մասնագիտական քննարկումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:
Քնար Միսակյան