- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հուլիս 27, 2022 | 08:44
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը։ Լենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական հագեցած տարիների և այլ թեմաների շուրջ:
Դեռևս փոքր տարիքից ծնողներս ԵՊՀ-ի հանդեպ սեր ու հետաքրքրություն են սերմանել։
Ծնողներս նույնպես Երևանի պետական համալսարանի շրջանավարտ են: Նրանք ինձ մշտապես ասում էին, որ համալսարանում ձեռք են բերում ոչ միայն մասնագիտություն, այլև այնպիսի արժեքներ, որոնք ձևավորում են պետականաշինության գործում էական դեր ունեցող մարդու: Գալով համալսարան՝ հասկացա, որ ԵՊՀ-ն իսկապես ձևավորում է բարձր ու վեհ արժեքներ:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կրթություն ստանալն օգնում է, որ աշխարհն ավելի լավ ճանաչես։
Մեծ առավելություն է ուսումնառության տարիներին մասնագիտությամբ աշխատելն ու համալսարանի փոխանցած գիտելիքները պրակտիկայում կիրառելը: Վստահ կարող եմ ասել, որ այդ գիտելիքները հիմք են դարձել՝ ոլորտում կայանալու և աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար։
Ինձ համար պատիվ էր լինել ֆակուլտետի ուսխորհրդի նախագահը:
Որպես ուսխորհրդի նախագահ՝ առավել մեծ ներգրավվածություն եմ ունեցել համալսարանական կյանքում: Կարևոր եմ համարում նշել, որ համալսարանում գործող ուսանողական երկու կառույցներն էլ՝ ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն, միտված են հագեցնելու համալսարանականների ուսումնառության տարիները, զարգացնելու նրանց աշխարհայացքը:
Պատրաստվում եմ ուսումս շարունակել «Սերվիս» մագիստրոսական ծրագրում:
Կան նաև մի քանի այլ ոլորտներ, որոնցով հետաքրքրված եմ, օրինակ՝ մարդկային ռեսուրսների կառավարում, սոցիալական մեդիա, մարքեթինգ: Մասնագիտական գիտելիքներից զատ՝ ձգտում եմ ձեռք բերել նաև նշված ոլորտների վերաբերյալ խորքային գիտելիքներ։
Մարինե Մկրտչյան