- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Սեպտեմբեր 24, 2021 | 14:50
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
«U-Multirank 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է տարածաշրջանի 40 երկրի ավելի քան 417 համալսարան, որոնք ընտրվել են 96 երկրների և տարածաշրջանների ավելի քան երկու հազար բուհերից:
Վարկանիշավորումն իրականացնելու համար «U-Multirank 2021»-ը գնահատել է բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ համաձայն համալսարանների ավանդական առաքելությունների՝ դասավանդման և կրթության, հետազոտական աշխատանքի որակի, ինչպես նաև բուհի միջազգայնացման, գիտելիքների փոխանցման, տարածաշրջանային համագործակցության ցուցանիշները։
«U-Multirank 2021»-ի ամփոփագրում նշված է, որ Երևանի պետական համալսարանը վարկանիշավորման համակարգում ընդգրկված հայաստանյան 2 համալսարաններից մեկն է, որն առաջարկում է կրթական ծրագրեր նաև օտար լեզուներով, իսկ օտարերկրյա ուսանողների ուսուցման կազմակերպման առումով բնութագրվում է միջին տոկոսային վարկանիշավորմամբ։ Ըստ «U-Multirank 2021»-ի՝ ԵՊՀ-ի 2021 թվականի վարկանիշային միավորը բակալավրի (B) և մագիստրատուրայի (B) համար 85.66-ն է: «U-Multirank»-ի հինգ չափումներով Երևանի պետական համալսարանն ունի բարձր ցուցանիշներ և ընդհանուր առմամբ հավաքել է 8 միավոր «Ա» (շատ լավ)։
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը