- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հոկտեմբեր 11, 2021 | 12:32
Ուսանողական
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ:
Համալսարանի հավաքականը «Դրակոնբոութ» թիավարության մարզաձևում գրավել է մրցանակային 3-րդ տեղը: 1-ին և 2-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:
«Կոնցեպտ» վարժասարքեր մարզաձևի անհատական առաջնությունում հաջող է հանդես եկել ԵՊՀ կենսաբանության 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Շահբազյանը՝ գրավելով 2-րդ մրցանակային տեղը:
Հաղթողները, ինչպես նաև մյուս մասնակիցները Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և նվերներով:
Հավելենք, որ ԵՊՀ հավաքականի կազմում ընդգրկված են եղել Միլենա Շահբազյանը (Կենսաբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս), Մանե Հարությունյանը (Ֆիզիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս), Սյուզաննա Խաչատրյանը (Պատմության ֆակուլտետ, 2-րդ կուրս), Արթուր Բադալյանը (Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս), Արման Հարությունյանը (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Վահրամ Պողոսյանը (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Արմեն Մաղաքյանը (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Վահե Այունցը (Պատմության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Տիգրան Զոհրաբյանը (Պատմության ֆակուլտետ, շրջանավարտ):
Համալսարանականների թիմը հանդես է եկել ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վլադիմիր Ավագիմյանցի և ԵՊՀ սպորտային ակումբի նախագահ Հենրիկ Թումանյանի ղեկավարությամբ:
Պատրաստեց
Վարդուհի Զաքարյանը