- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ
Ապրիլ 21, 2023 | 22:17
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստ՝ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանների ընտրությունների օրակարգով։
Ընտրությունների արդյունքում Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն է ընտրվել ֆ.մ.գ․դ., պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը, իսկ նշված ֆակուլտետները շարունակելու են ղեկավարել գործող դեկանները՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Սահակյանը և բ․գ․թ., դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը։
Թեկնածուները գիտական խորհրդին ներկայացրին ստորաբաժանումների զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը, ապա պատասխանեցին հարցերին՝ մանրամասնելով ծրագրային դրույթներն ու պլանավորած գործողությունները, ինչից հետո կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Արդյունքում ԵՊՀ գիտխորհրդի ձայների մեծամասնությամբ թեկնածուներն ընտրվեցին առաջադրված պաշտոններում։
Հիշեցնենք, որ Խաչատուր Ներկարարյանը նախկինում ղեկավարում էր Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որը, միավորվելով Ֆիզիկայի ֆակուլտետին, վերակազմավորվել է Ֆիզիկայի ինստիտուտի։ Արթուր Սահակյանը և Նաղաշ Մարտիրոսյանն էլ համապատասխանաբար Մաթեմատիկայի և մեխանիկայի ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետների գործող դեկաններն են։