- Գլխավոր
- Նորություններ
- «ERASMUS+ MODEST» ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՀՀ-Ի, ՌԴ-Ի, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ
Փետրվար 18, 2021 | 14:14
Հասարակություն
«ERASMUS+ MODEST» ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՀՀ-Ի, ՌԴ-Ի, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ
2021 թ. փետրվարի 11-ին «Erasmus+ MODEST» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել տարեկան ժողով, որի ընթացքում քննարկվել են 2020 թ. ընթացքում կայացած ծրագրային պարապմունքները, ինչպես նաև 2021 թ. իրականացվելիք քայլերը:
Չնայած «COVID-19» համավարակին՝ անցյալ տարի իրականացվել են մի շարք գործողություններ ասպիրանտական կրթության զարգացման ոլորտում, օրինակ՝ մշակվել է վերլուծական զեկույց եվրոպական համակարգող և ռազմավարական փաստաթղթերի վերաբերյալ. ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթությունը Ֆինլանդիայում, Լատվիայում, Լեհաստանում և Միացյալ Թագավորությունում, ընդհանուր ուշադրության կենտրոնում է եղել նաև ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթությունը Ռուսաստանում, Բելառուսում և Հայաստանում:
«MODEST» թիմը ստեղծել է ասպիրանտների ցանց, կազմակերպել և անցկացրել 8 վեբինար ասպիրանտական որոշ արդիական հոդվածների վերաբերյալ, օրինակ՝ սթրեսի կառավարում, աշխատանքահեն ուսումնառություն, ասպիրանտական թրեյնինգ կենտրոնների կազմակերպում և այլն:
Բացի դրանից՝ թիմը սկսել է սերտորեն համագործակցել «ARMDOCT» ծրագրի հետ, քանի որ երկու ծրագրերի նպատակն է ամրապնդել ասպիրանտական կրթության որակը:
Ծրագրի համակարգող Ինգա Շենդերեն նշել է, որ 2021 թ. հիմնական նպատակներն են լինելու ասպիրանտական կրթության թրեյնինգ կենտրոնների զարգացումը, պիլոտային դասընթացների և ուսանողական ցանցի ստեղծումն ու ամրապնդումը: Կազմակերպվելու են ամառային դպրոցներ՝ ըստ ուսանողների կարիքների:
Կարևոր աշխատանք էր վերապատրաստման դասընթացների զարգացումը, որոնք հարմարեցված էին համալսարանների կարիքներին, օրինակ՝ հետազոտության մեթոդաբանությունը և հետազոտության ձևավորումը, նախագծերի կազմումը, նախագծերի կառավարումը և ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև հետազոտությունների, կառավարման հմտությունների վաճառքը և այլն:
«Erasmus+ MODEST» նախագծի նպատակն ասպիրանտական կրթության գիտական արդիականացումն է Եվրոպական երկրների և Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի միջև:
Ծրագրի ավելի ընդգրկուն նպատակն է գործընկեր պետությունների բուհերի միջև Եվրոպական գործընկերության (EHEA) և Եվրոպական հետազոտական համագործակցության (ERA) շրջանակում ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթության հնարավորությունների ընդլայնումը:
Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև հերկայացված հղումներից՝
https://www.emodest.eu, https://www.facebook.com/modestmodernization: