- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱԿԻՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մարտ 22, 2023 | 11:25
Կրթություն
Գիտություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱԿԻՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ճանաչողական հանդիպման ժամանակ մասնակիցներն անդրադարձել են ջրային ոլորտի հիմնական մարտահրավերներին, քննարկել առկա խնդիրները, (որոնք հիմնականում օրենսդրական բացերի արդյունք են), ինչպես նաև դրանց լուծման ուղիները և կարգավիճակի բարելավման հնարավորությունները։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա․ Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի անձնակազմը ներգրավված է ծրագրի և՛ շահակիրների, և՛ փորձագիտական կազմում: Կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանի խոսքով՝ էկոլոգիական դաստիարակությունն ու կրթությունը կարևորագույն հենաքարեր են բնակչության էկոլոգիական մշակույթի, գիտելիքահենք ու լայնախոհ մասնագետներ պատրաստելու հարցում, ինչը կարևորագույն խթան է ոլորտի արդյունավետ զարգացման համար։
Շահակիրների խորհրդատվական խումբը նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ հանդիպումներ անցկացնել՝ քննարկելու ռազմավարական և ընթացիկ հարցեր, ամրագրելու խմբի դիրքորոշումն ու մոտեցումները ջրային ոլորտի առջև ծառացած հայեցակարգային, ռազմավարական, իրավական կարգավորման և այլ հարցերի վերաբերյալ, աջակցելու որոշում կայացնողներին ոլորտի բարեփոխման գործընթացները բաց, թափանցիկ մասնակցային միջավայրում կազմակերպելու հարցում։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՏԿԵՆ ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ վիճակագրական վարչության, քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ և այլ հյուրեր: