Սեպտեմբեր 13, 2021 | 14:29
Հասարակություն
Երևանի պետական համալսարանի բակում այսօր տեղակայվել է այդպիսի կետերից հերթականը:
Շարժական կետում կարող են պատվաստվել ոչ միայն ԵՊՀ աշխատակիցներն ու ուսանողները, այլև բոլոր ցանկացողները: Պատվաստումն անվճար է, և պատվաստվողն ինքն է ընտրում պատվաստանյութի տեսակը:
Շարժական կետի աշխատակիցները մինչև պատվաստելն անցկացնում են նախնական բժշկական զննություն և խորհրդատվություն, իսկ վերջում տեղեկացնում ցուցումների և հակացուցումների մասին:
Տեղեկացնենք, որ պատվաստվել ցանկացողները կարող են մոտենալ շարժական կետին՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ: