- Գլխավոր
- Նորություններ
- ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Դեկտեմբեր 05, 2022 | 16:16
Կրթություն
Գիտություն
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։
Գիտաժողովի նպատակն է քննարկել ԱՄՆ-Եվրասիա երկխոսության առանձնահատկությունները՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացման ուղիներն ու մոտեցումները։
Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին Արիզոնայի պետական համալսարանի «Մելիքյան» կենտրոնի պրոֆեսորներ Սթիվեն Բատալդենը և Շահին Բերիշան, որոնք նախորդ օրը կայացած գիտաժողովին ներկայացրել էին զեկուցումներ։
Այս անգամ քննարկվել են տարաբնույթ թեմաներ՝ սկսած «ամերիկյան երազանք» գաղափարի արժեքային ընկալումից մինչև ամերիկյան համալսարանների ռազմավարական կառավարման առանձնահատկությունների համեմատական վերլուծություն։
Քննարկմանը մասնակցում էին Արիզոնայի պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի դեկան, սլավոնական լեզուների պրոֆեսոր Դանկո Շիպկան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, սոց. գիտ. թեկն. Յուլիանա Մելքումյանը, Աբու Դաբիի կրթության և գիտելիքի ստորաբաժանման դոկտոր Ռոբերտ Խաչատրյանը, Հայ-ռուսական համալսարանի դոցենտներ Ռուբեն Էլամիրյանը և Նորա Գևորգյանը, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի հետազոտող, «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս Գոռ Պետրոսյանը, ԵՊՀ «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս, դոցենտ Ժակ Մանուկյանը:
Միջազգային գիտաժողովին ներկա էր նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանը, որը կարծիք հայտնեց գիտաժողովում քննարկված հարցերի վերաբերյալ, հնչեցրեց հարցադրումներ և բարձր գնահատեց կատարված աշխատանքը։
Գիտաժողովի նախորդ նիստի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության հնարավոր է ծանոթանալ այստեղ: