- Գլխավոր
- Նորություններ
- «ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 05, 2022 | 16:21
Կրթություն
Գիտություն
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
Վարպետության դասն ուղղված էր գործնական և տեսական գիտելիքի զուգորդմանը։ Այս ուղղությամբ կառավարման և գործարարության ամբիոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների և հմուտ մասնագետների հետ։ Այդ միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու տարբեր կազմակերպություններում առկա իրադրության նկարագրությանը, ինչպես նաև գտնելու կառուցողական լուծումներ։
Հանդիպման բանախոսն էր «SSB Academy»-ի հիմնադիր տնօրեն Տարոն Պապիկյանը, որը ուսանողներին ներկայացրեց շուկայագիտության համակարգը որպես բիզնեսի արժեքաստեղծ շղթա։
Բանախոսն անդրադարձավ մարքեթինգային վերլուծությունների և հետազոտությունների կարևորությանը, ներկայացրեց մարքեթինգային հաղորդակցական ուղիների ավանդական և ժամանակակից գործիքակազմը՝ առավելապես կենտրոնանալով թվային մարքեթինգի գործիքների դիտարկման վրա։
Տ. Պապիկյանի խոսքով՝ մրցունակ մասնագետ դառնալու ճանապարհին կարևոր է ունենալ բիզնեսի տեսլական և կազմակերպության գործունեությունը պատկերացնել համակարգված մոտեցմամբ։
Նշենք, որ վարպետության դասին մասնակցում էին տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Կառավարում» մասնագիտությունների բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները: