Նոյեմբեր 21, 2022 | 16:10
Կրթություն
Գիտություն
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է մագիստրոսական ծրագրերը, որոնց կարող են դիմել ֆրանսերենին տիրապետող ԵՊՀ ուսանողները: Նա նշել է, որ դասընթացները տեղի են ունենում Սոֆիայում, սակայն ուսանողներն ստանում են և՛ ֆրանսիական, և՛ բելգիական համալսարանների դիպլոմներ: Ուսման վճարը 300 եվրո է, որն ամբողջությամբ վճարում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը: Բացի դրանից՝ ուսանողները հնարավորություն ունեն դիմելու կրթաթոշակի, որը կազմում է մոտ 2000 եվրո: Դիմելու պայմաններն են՝ բակալավրի դիպլոմ (240 կրեդիտ) և ֆրանսերենի առնվազն A2 մակարդակի իմացություն:
Այն ուսանողները, որոնք հետաքրքրված են ծրագրով, պետք է դիմեն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոն: