ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։
![visit-198-schools](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/4j36aQmOiBGsvanfOqrZjoma9w.jpg?h=bccd1fa5&itok=ZRbKB_qt)
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն այցելել է դպրոց ու դասախոսություն կարդացել 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար։
«Ֆիզիկայի ժամանակակից պրոբլեմները» թեմայով դասախոսության ժամանակ նա անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր ծառացել են ոլորտի առջև։
Ռ․ Հակոբյանը նախանշել է տարբերակներ, որոնցով հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները։ Դեկանը խոսել է նաև ֆիզիկայի արդիականության ու կարևորության մասին, ներկայացրել ոլորտում առկա նորությունները։
Թեմատիկ զրույցից հետո Ռաֆիկ Հակոբյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին։