ԵՊՀ ԱՂՋԻԿՆԵՐԻ՝ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԹԻՄԸ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ Է ԱՆՑԵԼ
ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնությունում ԵՊՀ աղջիկների թիմը 2:0 հաշվով հաղթել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի՝ վոլեյբոլի թիմին և անցել կիսաեզրափակիչ փուլ:
![ysu-girls--volleyball-team-passed-the-semi-final-stage-of-the-23rd-ra-student-sports-games](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/l8Mqh8UlZh78xxrRsbji6JjFhi.jpg?h=bccd1fa5&itok=bdj6p-LN)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած առաջնության առաջին ենթախմբում են Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ վոլեյբոլի՝ աղջիկների թիմերը, իսկ երկրորդ ենթախմբում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ վոլեյբոլի՝ աղջիկների թիմերը:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի հավաքական թիմը նախորդ խաղերում հաղթել էր նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հավաքական թիմին:
Նշենք, որ կիսաեզրափակիչում ԵՊՀ աղջիկների՝ վոլեյբոլի թիմը կմրցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի դեմ: Խաղը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
ԵՊՀ մարզիկներին մաղթում ենք շարունակական հաջողություններ և հաղթանակներ: