ԵՊՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ՝ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնությունում ԵՊՀ հավաքական թիմը երկրորդ խաղում գրանցել է հաղթանակ։
![ysu-volleyball-boys-team-is-in-the-semi-finals](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/AqqiOgN7WnhsrhNMFwkYDl3xWA.jpg?h=bccd1fa5&itok=PQIQR2su)
ԵՊՀ վոլեյբոլի՝ տղաների թիմը մրցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմի դեմ: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ ԵՊՀ թիմի:
Կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 15-ին: ԵՊՀ վոլեյբոլի՝ տղաների թիմը կմրցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի դեմ:
Նշենք, որ կիսաեզրափակիչում է նաև ԵՊՀ աղջիկների՝ վոլեյբոլի թիմը, որը ևս ս.թ. նոյեմբերի 15-ին կմրցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի դեմ: