«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆՈՐ ԽՈՍՔ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ:
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ՝ «GOLDEN VOICE-2021» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄՈՒՄ Նոյեմբերի 10-ին «Վիվալդի Հոլ» հանդիսությունների սրահում տեղի է ունեցել «Golden voice-2021» վոկալի միջազգային մրցույթը, որի ժյուրիի կազմում էր նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌԿԱ Ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԻՆՎԱԶԻՎ ԵՎ ՎՏԱՆԳՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը:
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստ, որի ընթացքում գիտխորհուրդը միաձայն որոշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով»:
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 19 ՈՒՍԱՆՈՂ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ Նոյեմբերի 9-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնում արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողներին կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ «FAST» հիմնադրամի նախաձեռնությամբ ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի պատվիրակություններն այսօր հյուրընկալվել են ԵՊՀ-ում, հանդիպել ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ապա ծանոթացել բուհում գիտական ու տեխնոլոգիական նախագծերի իրականացման հնարավորություններին ու կարողություններին, ինչպես նաև ներկայացրել ֆինանսավորման ուղիները, որոնցից կարող են օգտվել համալսարանականները:
«ՊԵՏՔ Է ԻՆՔԴ ԼԻՆԵՍ ՔՈ ՍԵՓԱԿԱՆ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ, ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾ ԳԱՎԱԹԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՀՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկած ուժային եռամարտի աշխարհի մեծ գավաթի առաջնությունում երիտասարդների մեջ 67.5 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Վահրամ Պողոսյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ (10.11.2021 - 01.12.2021) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՅՐ ԲՈՒՀՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր` արժևորելով պետություն-գիտական համայնք կապի ամրապնդումը։