Նոյեմբեր 12, 2021 | 13:00
Մշակույթ
«Golden voice»-ը պատանի երաժիշտ-կատարողների ամենամյա մրցույթ-փառատոն է, որին մասնակցում է գրեթե 80 կատարող աշխարհի տարբեր երկրներից։
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուրախ է լինել միջազգային ժյուրիի կազմում, սակայն շատ դժվար է տաղանդավոր մարդկանց հոծ բազմությունից ընտրել միայն մեկ հաղթողի։
Հավելենք, որ գալահամերգի բացումն իրականացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Անի Հարոյան)՝ հանդես գալով «Ծաղկեփունջ» ժողովրդական պարով: