«ՍԵՐ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Աննա Հակոբյանի «Սեր և պատերազմ» գրքի շնորհանդեսը:
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՊՀ-Ն Է. ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները:
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիային մինչհամալսարանական կրթության վարչության հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 19-26-ն իրականացրել է մասնագիտական ինքնորոշման և ընտրության մանկավարժահոգեբանական վերապատրաստում, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների 9 ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ԵՊՀ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅ-ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել էր Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանին:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՉԺՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՖԱՆ ՅՈՆԳԸ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր ուղիներ և հեռանկարներ:
ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ 100 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Համաձայն ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի 2008–Լ որոշման` պետությունը 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն կտրամադրի առաջին կիսամյակի ուսման վարձավճարի 100 տոկոսի չափով փոխհատուցում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿԱԶ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ Հոկտեմբերի 31-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի են ունեցել Հուլիսյան մարտերի և Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Հայկազ Մկրտչյանի ծննդյան 21-ամյակին նվիրված միջոցառում և հերոսի նկարների ու իրերի ցուցահանդես:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅԺՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՌԼԻՆԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Աննա Թադևոսյանն ու Տաթևիկ Հարությունյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Ուսանողների հետ զրուցել ենք արտերկրում սովորելու առավելությունների ու դժվարությունների մասին։