ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ 4 ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել «IDBank»-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարված՝ ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրման արարողությունը:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
«ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Հետպատերազմյան Հայաստանը հարևան երկրների աչքերով» թեմայով դասընթացը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 22-ը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ««Լեզու և թիվ». ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման արդի մեթոդները» թեմայով դասախոսություն, որը վարում էր Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի (Մոսկվա) գիտական գծով պրոռեկտոր Միխայիլ Օսադչին:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը:
ԵՊՀ ԳԵՆԵՏԻԿՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՆ COVID-19 ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՈՐ, ԶԳԱՅՈՒՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՐԿԵՐՆԵՐ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ««SARS‐CoV‐2»‐ի հետ ասոցացված գենոմային անկայունության նոր գենետիկական մարկերների ու դրա կարգավորման մոտեցումների մշակում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը:
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի կազմակերպած ու հոկտեմբերի 15-ին մեկնարկած «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովը, որին մասնակցել է 11 երկրից շուրջ 50 համալսարան, շարունակվել է մինչև հոկտեմբերի 17-ը:
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅՈՒՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ Երևանի պետական համալսարանը կրել է ցավալի կորուստ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները: