ԵՊՀ այցելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանի պետական համալսարան կատարած այցելության շրջանակում Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԵՊՀ ղեկավար կազմի և ուսանողների հետ՝ քննարկելու Եվրոպական միության հետ իրականացվող կրթագիտական ծրագրերը և համագործակցության հեռանկարները:
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի զարգացման նոր հնարավորություններ․ կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ համատեղելու ջանքերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի ու միջոցառումների համատեղ մշակման և իրականացման, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի լաբորատոր հատվածը համապատասխան սարքավորումներով արդիականացնելու, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով։
ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ բադմինթոնի առաջնությունում ԵՊՀ ուսանողները զբաղեցրին պատվավոր հորիզոնականներ ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի շրջանակում կայացավ բադմինթոնի առաջնությունը, որին մասնակցեցին 8 բուհերի թիմեր:
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում ներդրվում են կրթական նոր մեթոդներ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշխատակազմը «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» (ATF) նախաձեռնության «STEM կրթության բարելավման նոր մեթոդաբանության կիրառում անդամ համալսարաններին կից դպրոցներում» ծրագրի շրջանակում ծանոթացավ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի առանձնահատկություններին և կիրառման մեխանիզմներին: Ծրագիրը նպատակ ունի խթանելու նոր մեթոդների կիրառումը ՀՀ բուհերին կից STEM ուղղվածությամբ դպրոցներում:
ԵՊՀ ռուսական կենտրոնը՝ կրթության, գիտության և մշակույթի հատման կետ ԵՊՀ ռուսական կենտրոնի 15-ամյա գործունեության ուղղությունների, առանձնահատկությունների և համագործակցությունների մասին պատմել է կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:
Գիտական նոր ուսումնասիրություններ՝ միտված գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․ Կարեն Ղազարյանը և կրտսեր գիտաշխատող, կ․գ․թ․ Աբհիշեկ Սինխը համատեղ հետազոտություններ են կատարում գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի բնագավառում։ Համագործակցության շրջանակում գիտնականները խմբագրել են «Nanopriming Approach to Sustainable Agriculture» գիրքը, որը հրատարակել է աշխարհի առաջատար գիտական հրատարակչություններից մեկը՝ «IGI Global USA»-ը։
Մշակվել են նոր կրթական մոդուլներ. գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում «DEvision. իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» նախագծի շրջանակում անցկացվեց «Թվային Երկիր. կամրջելով իրական և վիրտուալ աշխարհները» խորագրով գիտաժողովը, որի ժամանակ ներկայացվեցին DEvision նախագիծը և ծրագրի շրջանակում մշակված նոր կրթական մոդուլները: Գիտաժողովի նպատակը «Թվային Երկիր» հայեցակարգը ներկայացնելն էր։
ԳԽ-ն հաստատել է ԵՊՀ ամբիոնի վարիչների ընտրության վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների գիտխորհուրդների որոշումները Օրակարգային ու ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ հաստատվել են ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ որոշումները, 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների անվանացանկը, հրատարակության երաշխավորվել ներկայացված աշխատությունները, ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր ու առաջիկա անելիքներ։
Նպատակը՝ նպաստել ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում ԱՄՆ Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ալինա Մալոյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հանդես եկավ «Առողջության և հիվանդության զարգացման հիմնական սկզբնաղբյուրները» թեմայով դասախոսությամբ։ Դասախոսության ավարտին պրոֆեսորը «Մալոյան-Խաչատրյան» անվանական կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց ԵՊՀ երկու ուսանողների։
Կրթական նոր դասընթաց ԵՊՀ-ում՝ աշխարհահռչակ մանրէաբան Կարապետ Անդրանիկյանի հետ համագործակցությամբ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, գործակցելով Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ, կատարելագործում է ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերը. ուսումնական պլաններում ներդրվել է նոր դասընթաց, կիրառվում են դասավանդման նոր մեթոդներ: