ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 23-Ն ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ (ԼՐԱՑՎԱԾ) ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերմամբ պայմանավորված՝ մինչև մարտի 23-ն ուսումնական բոլոր հաստատությունները փակ են լինելու:
ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԻ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ». ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՀԱՐ ՄԿՈՅԱՆ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Դու սոցիալական ձեռներեց ես, դու կարող ես փոխել աշխարհը» խորագրով հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, սոց. գիտ. թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Գոհար Մկոյանի հետ։
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի պատմաիրավագիտական հոսքի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՎԱՐՔԱԳԻԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ». ՎԻԿՏՈՐՅԱ ՕՀԱՆՅԱՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Իրավունքի ազդեցությունը մարդու վարքագծի վրա և հասարակական հարաբերություններում» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ Վիկտորյա Օհանյանը:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը:
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԵՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է 2018 թվականի հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում հրապարակված «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդվածում առկա մեղադրանքների ու զրպարտության համար ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հայցը:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԻՆԳ ՀԱՎԱԿՆՈՐԴ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու: