«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ:
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ՀԱՅՑՈՐԴԸ ՀԱՂԹԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հայցորդ, Օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանի առաջարկած թեման Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «PMI Science»-ի կողմից իրականացվող «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2019»-ի շրջանակում երաշխավորվել է ֆինանսավորման: Բացի դրանից՝ ֆինանսավորվելու է նրա և Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Նարինե Դուրգարյանի կողմից «Faculty research funding project 2019» ծրագրին ներկայացված թեման:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ 2019 թվականը հարուստ էր գիտության մեջ բացահայտումներով ու ձեռքբերումներով. Սև անցքի լուսանկարի ստացում, տիեզերքի սահմանների հետազոտություն, բնապահպանական ծրագրեր, կյանքի պայմանները բարելավելուն ուղղված աշխատանքներ և այլն։ Սակայն այս ոլորտը խոստանում է ավելի հետաքրքիր ու հարուստ լինել նաև 2020 թվականին։ ysu.am-ն առանձնացրել է 2020 թվականին ամենասպասված գիտական նվաճումներից մի քանիսը։
ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային հարցերի քննարկմամբ և որոշումների ընդունմամբ:
ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ 2019 թ. նոյեմբերի 13-14-ը Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանում տեղի է ունեցել «PRINTeL» նախագծի տեղեկատվության տարածմանը նվիրված համաժողով «Ակտիվ և տեխնոլոգիապես հագեցած դասավանդում և ուսուցում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով: