«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ Ծաղկաձորում մեկնարկել և ընթանում է «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը՝ «Դոկտորական կրթության կարգավորման շրջանակը» խորագրով։
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ի ՀՅՈՒՐՆ ԷՐ ԳԵՈՐԳԻ ՇԱՐՎԱՇԻՁԵՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին:
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր իրականացվել է «Սովորիր արտերկրում» խորագրով ծրագիր, որի ընթացքում ուսանողներին տեղեկություն է տրամադրվել արտերկրում ուսումը շարունակելու համար առկա կրթաթոշակային ծրագրերի և իրավունքի ոլորտում մասնագիտացված կրթական հաստատությունների մասին:
ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՀԱՄԱՐ 46 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն այցելել է Երևանի համար 46 ավագ դպրոց և բանախոսությամբ հանդես եկել դպրոցի պատմաիրավագիտական ենթահոսքի 11-12-րդ դասարանների աշակերտների համար։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ «ERASMUS+»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ «Erasmus+» տեղեկատվական օրերի շրջանակում այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել ԵՊՀ-ում իրականացվող «Erasmus+» գործողություն 1՝ «Կրեդիտային շարժունություն» և «Erasmus+» գործողություն 2՝ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի ներկայացումը:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։
ԱՐԴԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ. ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաներից 5-ը ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:
ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, PR մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը երրորդ տարին անընդմեջ ընդգրկվել է «Eventiada IPRA Golden World Awards» միջազգային մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրիի կազմում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի աշակերտներին:
ԵՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 11 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում երաշխավորված գիտական թեմաների ցանկը, ըստ որի՝ ֆինանսավորվելու է ԵՊՀ-ի կողմից ներկայացված 11 թեմա: