ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, PR մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը երրորդ տարին անընդմեջ ընդգրկվել է «Eventiada IPRA Golden World Awards» միջազգային մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրիի կազմում:
![Astghik-Avetisyan-as-a-jury-of-Eventiada-IPRA-Golden-World-Awards](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/4r3E43HDRLoWMoHT6jS66b7WD2.jpg?h=bccd1fa5&itok=_DKriaMz)
«Eventiada IPRA Golden World Awards»-ն Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։
Մրցանակաբաշխությանը պարգևատրվում են տարբեր բնագավառներում և գիտակարգերում իրականացված հաղորդակցության լավագույն նախագծերը, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետները: