«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ 8-րդ մասնաշենքի նախասրահում «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն այսօր կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք:
ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՊՀ ԹԻՄԻՆ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
«Նորարարական դասավանդումը եվ ուսումնառությունը բուհերում» միջազգային գիտաժողով-աշխատաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագծի շրջանակում իրականացվող «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, որը նվիրված է ԵՊՀ 100-ամյակին:
Ակտիվ ուսուցում մեթոդի արդյունավետությունը. Գոհար Մադոյանը ստացած գիտելիքները փոխանցել է գործընկերներին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ Գոհար Մադոյանը նոյեմբերի 9-18-ը մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած նոր գիտելիքները փոխանցել գործընկերներին:
Ավստրիայում վերապատրաստված դասախոսն իր ստացած գիտելիքները փոխանցում է գործընկերներին «ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին և այժմ վերապատրաստում է իր գործընկերներին:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15 դասախոս ծանոթացել է դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդաբանությանն ու հատուկ գործիքներին «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը մասնակցել է Բարսելոնայի համալսարանում տեղի ունեցած «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning և gamification» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:
«Ակտիվ ուսուցում» մեթոդի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքները փոխանցվել են Կենսաբանության ֆակուլտետի դասախոսներին «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացված «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:
«PRINTEL» նախագծի շրջանակում նախատեսվում է կազմակերպել աշխատաժողով, որի ժամանակ կմշակվեն նոր դասընթացներ «Erasmus+»-ի «PRINTeL» նախագծի ԵՊՀ մասնակիցներն այսօր ամփոփեցին իրականացված վերապատրաստումները և քննարկեցին առաջիկա անելիքները:
Պորտոյի համալսարանում ձեռք բերված փորձը փոխանցվել է Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներին «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը տարբեր ֆակուլտետների իր գործընկերների հետ Պորտոյի համալսարանում մասնակցել է «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել գործընկեր դասախոսներին:
«Ծրագիրը միտված է նորարարական ու տեխնոլոգիապես հագեցած դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդների ներդրմանը». «PRINTEL» նախագիծը շարունակում է աշխատանքները 2018 թ.-ի հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Erasmus+»-ի «PRINTeL» նախագիծը` «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով», որը համակարգում է Երևանի պետական համալսարանը։