ՉԿԱ ԲՈՒՀԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ. ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՊՀ 7-րդ մասնաշենքի ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արսեն Հովհաննիսյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Տաթև Սողոյանը, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը:
«ԱՆԳԼԻՑԻԶՄՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ». ՎՈԼՖԳԱՆԳ ՔՐԻԳԵՐ ԵՊՀ ՈՒԳԸ-ն միջազգային 6-րդ գիտական նստաշրջանին զուգահեռ կազմակերպել է նաև մասնագիտական 4 նեղ՝ պանելային քննարկումներ, որոնց շրջանակում այսօր տեղի է ունեցել «Anglicisms in German» խորագրով դասախոսություն, որը ներկայացնում էր գերմանացի մասնագետ Վոլֆգանգ Քրիգերը:
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ օրակարգային երկու հարցով:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ «CHOLLIPO» ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏՆՕՐԵՆԸ ԵՎ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում այսօր զեկուցումներ են կարդացել պրոֆեսոր Կիմ Յոնգ-Շիկը և կ. գ. թ. Վիկտոր Կուզևանովը։
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կապույտ դահլիճում այսօր զեկուցումներով հանդես եկան Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ Տիրայր Վարդազարյանը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս Հասմիկ Հարությունյանը:
ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՆՈՐ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՆ «ԻԶՄԻՐԼՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐՆ Է ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում այսօր տեղի է ունեցել գրադարանի թիվ 501 վերանորոգված ընթերցասրահի վերաբացումը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Սեպտեմբերի 27-28-ը Մոսկվայում տեղի է ունեցել Իրավաբանների միջազգային միության VII համագումարը, որի ընթացքում տեղի են ունեցել Իրավաբանների միջազգային միության նախագահի և ղեկավար կազմի ընտրություններ:
«ՓՈՔՐ ԵՐԿԻՐ, ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆ». ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 6-րդ գիտաժողովի մասնակիցների համար սեպտեմբերի 30-ին անցկացվեց «Փոքր երկիր, մեծ երազանքներ. Հայաստան» խորագրով մշակութային երեկո, որի հատուկ հյուրերն էին հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինն ու ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՎԱՅԵԼԵՔ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ ԵՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 6-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
ԵՊՀ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր համալսարանի հիմնադրման հարյուրամյակին: