ԵՊՀ-ում անցկացվեց «Հոդվածագրության դպրոց» ծրագիրը Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ ս․թ․ մայիսի 6-15-ը անցկացվեց «Հոդվածագրության դպրոց» աննախադեպ ծրագիրը, որը նպատակ ուներ զարգացնելու ուսանողների՝ գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև ուղենշելու կատարված հետազոտությունները հայաստանյան և միջազգային գիտաժողովների ժամանակ լավագույնս ներկայացնելու առանձնահատկությունները։
Դատախաղը՝ դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշման հնարավորություն Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպված դատախաղին առաջին անգամ որպես դատական կողմերի ակտիվ մասնակիցներ հանդես եկան դպրոցականները՝ ներկայանալով և՛ որպես մեղադրող, և՛ որպես պաշտպան:
ԵՊՀ-ի և AMAA-ի միջև ստորագրվել է պայմանագիր՝ աջակցելու բռնի տեղահանված արցախցի ուսանողներին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանն այսօր ստորագրել են գումարի նվիրաբերության պայմանագիր, որի համաձայն՝ ընկերակցությունը բռնի տեղահանված արցախցի 100 ուսանողների ուսման վարձի մի մասը փոխհատուցելու նպատակով տրամադրում է 21.281.900 ՀՀ դրամ։
Առաջընթաց, մարտահրավերներ, տարածաշրջանային ռիսկեր. «REDEMOS» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում անցկացվեց «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ. ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի «ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակարգավորումը․ դեպի կայուն ժողովրդավարություն Արևելյան հարևանությունում» (REDEMOS) նախագծի շրջանակում։
«Ֆիրդուսիի «Շահնամե»-ն և պարսից լեզուն». գիտաժողով ԵՊՀ-ում Արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց գիտաժողով, որը նպատակ ուներ վերարժևորելու պարսիկ նշանավոր բանաստեղծ, հռչակավոր «Շահնամե» պոեմի հեղինակ Ֆիրդուսիին, նրա գրական ժառանգությունը և ընդգծելու պարսից լեզվի նշանակությունը:
ԵՊՀ-ում էր Կարլովի համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հյուրընկալվեց Կարլովի համալսարանի (Պրահա) պատվիրակությունը՝ հետազոտական խմբի կատարած աշխատանքները ներկայացնելու, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված ուսանողներին դաշտային և լաբորատոր աշխատանքներում ներգրավելու նպատակով։
Հայագիտական աշխատությունները՝ արաբերենով․ էլեկտրոնային նոր հարթակի շնորհանդես ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում կայացավ հայ-արաբական հարաբերություններին նվիրված կայքէջի շնորհանդես։ Կայքէջում տեղ են գտել հայ-արաբերեն թարգմանություններ և հայտնի հայ արաբագետների աշխատանքներ: Շնորհանդեսին ներկայացվեցին հալեպահայ ակնաբույժ, թարգմանիչ և հասարակական գործիչ Ալեքսանդր Քեշիշյանի թարգմանությունները և հեղինակած աշխատանքները:
Գործակցության նոր հեռանկարներ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հետ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Իշխան Դադյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ութ ժամ դասախոսել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Իսպանիա): Նրա հետ զրուցել ենք ձեռք բերված փորձառության և ապագա պլանների մասին:
ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարը հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը:
Աշխատանքի առաջարկ՝ ԵՊՀ-ում «BostonGene» ընկերության դասընթացներին մասնակից լավագույն ուսանողներին ԵՊՀ-ում բանախոսություն անցկացրեց «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լաբորատորիայի տնօրեն, Բժշկական գենետիկայի և գենոմիկայի ամերիկյան քոլեջի անդամ, բ.գ.թ. Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մասնագիտական հնարավորություններն ու աշխատանքային ոլորտները: