ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, նպատակ ունենալով համատեղ ուժերով նպաստելու գիտական ու կրթական ոլորտների զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների և ուսանողների համար ստեղծելու տեսական ու գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր։
Դասախոսությունների շարք՝ նվիրված թաթերենին. ԵՊՀ-ում է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժիլ Օտյեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում դասախոսություններ է անցկացնում Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն: Պրոֆեսորը ներկայացնում է Ադրբեջանում խոսվող կովկասյան պարսկերենի (թաթերենի) բարբառներին նվիրված դասախոսություններ:
Գիտական հրապարակումները՝ հետազոտողի արդյունավետ աշխատանքի վկայություն Գերկարճ իմպուլսների կիրառություններն այսօր արդեն չեն սահմանափակվում ֆեմտոկենսաբանությամբ, ֆեմտոքիմիայով կամ ֆոտոնիկայով։ Դրանք ընդգրկում են ժամանակակից գիտության և տեխնիկայի բազմաթիվ ոլորտներ՝ նյութագիտություն, բժշկություն, հաղորդակցություն, արտադրություն։ Գերկարճ ալիքների ուսումնասիրությունը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի ամբիոնի դոցենտ Աղավնի Կուտուզյանի հետազոտության առանցքում է:
ԵՊՀ գիտական խորհուրդն ընտրել է ֆակուլտետների դեկաններ Ապրիլի 3-ին, 5-ին և 8-ին Իրավագիտության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների դեկանների ընտրության օրակարգով անցկացվեցին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստեր:
«Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ Սարգիս Իզմիրլյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ հայ բարերար, գործարար, «Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ, հասարակական ակտիվ գործիչ Սարգիս Տիգրանի Իզմիրլյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
Ժամանակակից սարքեր՝ նախատեսված բույսերի և սնկերի օգտակար հատկություններն ուսումնասիրելու համար Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, այդ թվում՝ սնկերն ու բույսերը, ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության տիրույթում են: Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի բուսաբանության և սնկաբանության լաբորատորիայում ներկայում ուսումնասիրվում են սնկերի և բույսերի երկրորդային մետաբոլիտները, դրանց հակասնկային, հակաօքսիդանտային ակտիվությունները։ Աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու նպատակով ինստիտուտը կհամալրվի նոր սերնդի հերթական սարքերով։
ԵՊՀ-ում նշվեց Երկրաբանի միջազգային օրը ԵՊՀ-ում հանդիսավորությամբ նշվեց Երկրաբանի միջազգային օրը։ Միջոցառման շրջանակում համալսարանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և երկրաբանության ոլորտի առաջատար կառույցների հետ կնքեց հուշագրեր՝ նպատակ ունենալով զարգացնելու կրթագիտական ոլորտը և նպաստելու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը։
ԵՊՀ-ում կատարված հետազոտությունը՝ միջազգային գիտաժողովի օրակարգում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գերխիտ աստղերի ֆիզիկայի գիտական լաբորատորիայում գիտնականները կատարում են բազմաթիվ հետազոտություններ: Գիտաշխատողները ստացված արդյունքների մասին պարբերաբար հոդվածներ են տպագրում բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում, ինչպես նաև պատրաստում զեկուցումներ՝ հետազոտության արդյունքները ներկայացնելով միջազգային գիտաժողովների ժամանակ:
«Հաջողության ճանապարհին կարևոր և գնահատելի են ԵՊՀ ընձեռած հնարավորությունները»․ ԵՊՀ ասպիրանտը՝ Կորունայի համալսարանում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասպիրանտ Սոնա Հայրապետյանն «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում այժմ ուսանում է Կորունայի համալսարանում (Իսպանիա), որտեղ հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով նրա ուսումնառությունը կտևի 5 ամիս։
ԵՊՀ լաբորատորիաների վերանորոգումն ու վերազինումը՝ գիտակրթական կյանքի զարգացման խթան Հետազոտությունների համար նպաստավոր և նորարարական միջավայր ստեղծելու նպատակով ԵՊՀ-ն գործուն քայլեր է ձեռնարկում՝ վերանորոգելով, կահավորելով և անհրաժեշտ սարքավորումներով վերազինելով լաբորատորիաները: