Անգլերենը՝ կապող օղակ Երևանի և Պյատիգորսկի պետական համալսարանների միջև ԵՊՀ-ն հյուրընկալել է պրոֆեսոր, Պյատիգորսկի պետական համալսարանի օտար լեզուների և միջազգային տուրիզմի ինստիտուտի տնօրեն Արեգա Հակոբյանցին, որը եռօրյա դասախոսություններ է կարդացել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում:
«Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2023». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում մեկնարկած միջազգային հնգօրյա գիտաժողովը նվիրված է տեսաբան ֆիզիկոս, աստղագետ, գիտության ականավոր գործիչ, ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի 110-ամյակին:
Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, որին հաջորդեց «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությունը:
ԵՊՀ-ն և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) ամրապնդում են գործակցային կապերը Մեկնարկում է «MIT-Armenia Seed Fund» ծրագիրը, որը ֆինանսավորելու է MIT դասախոսների՝ Հայաստանում գործակցային նոր կապեր հաստատելու ու զարգացնելու նախնական աշխատանքները:
ԵՊՀ պրոֆեսորներին շնորհվել է «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս» պատվավոր կոչում․ տեղի է ունեցել ԳԽ նիստը Օրակարգային 8 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ պարգևատրվել են ՏՏ բնագավառում 2023 թ. լավագույն ուսանողներն ու միջազգային հեղինակավոր մի շարք մրցույթների հաղթողներ, ԵՊՀ հինգ պրոֆեսորի շնորհվել է «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս» պատվավոր կոչում, հաստատվել են կանոնակարգեր, հրատարակչության երաշխավորվել ներկայացված աշխատությունները, «Հայագիտության հարցեր» հանդեսը, ու քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր։
ԵՊՀ ուսանողները՝ Հունաստանում կայացած ամառային դպրոցի մասնակից «Շրջանաձև կենսատնտեսություն և կայուն զարգացում» խորագրով միջազգային ամենամյա դպրոցն իր շուրջն էր համախմբել աշխարհի 22 երկրներից ավելի քան 50 մասնակիցների, որոնց թվում էին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 2 ուսանող և մեկ ասպիրանտ:
ԵՊՀ կենսաբանները՝ համաշխարհային գիտաժողովների մասնակից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտնականներն ու դասախոսները մշտապես մասնակցում են արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին և միջազգային գիտական ասպարեզում լավագույնս ներկայացնում համալսարանը՝ նպաստելով ԵՊՀ հեղինակության բարձրացմանը:
Լեզուն որպես երկրի ու մշակույթի բացահայտման միջոց «Այն մարդը, որը չգիտի գեթ մեկ օտար լեզու, չգիտի ոչինչ ինքն իր մասին»․ այսպես է ասել գերմանացի մեծանուն քնարերգու, գերմանական նոր գրականության հիմնադիրներից Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցն ընդունեց աշակերտների առաջին սերնդին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ հանրակրթական ՍԹԵՄ ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, որը ոչ միայն նոր բացահայտումների, աճի ու ձեռքբերումների սկիզբ է, այլև անցած ճանապարհի վերանայման, վերարժևորման ու վերաիմաստավորման հնարավորություն: