Ֆիլմերը որպես արժեհամակարգի ձևավորման գործիք. կինոարվեստից մինչև գիտություն «Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ս․գ․թ․, դոցենտ Յուլիանա Մելքումյանի և ֆակուլտետի շրջանավարտ Սեդա Մկրտչյանի՝ «Journal of Sociology: Bulletin of Yerevan University» գիտական հանդեսում համահեղինակությամբ տպագրված ««Ամերիկյան երազանքի» զարգացումը որպես արժեհամակարգ և դրա ներկայացումը հոլիվուդյան ֆիլմերում» հոդվածին։
ԵՊՀ ուսանողները Կատարի համալսարանում զարգացնում են լեզվական հմտությունները ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի երեք ուսանողներ մեկ տարի ժամկետով կրթություն են ստանում Կատարի համալսարանի Ոչ լեզվակիրների համար արաբերենի ուսուցման կենտրոնում։
Փետուրից մինչև կերային հավելումներ. ԵՊՀ-ում առաջարկվում են գյուղատնտեսության զարգացման բեկումնային լուծումներ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները, որոնց թվում է Մանե Թադևոսյանը, թափոններից մի շարք արժեքավոր նյութեր են ստանում: Կարդալով Մանեի պատմությունը՝ հնարավորություն կունենաք պատկերացնելու, թե ինչպես է թափոն համարվող փետուրը փոխակերպվում արժեքավոր նյութի, և ինչպես է հնարավոր դեռ ուսանողական տարիներից նպաստել էկոլոգիապես մաքուր տնտեսության զարգացմանը։
Համալսարանականները ստեղծում են գլխուղեղի հիվանդությունների ախտորոշիչ սարքավորում Մարդու ուղեղն արագագործ օրգան է, սակայն մերօրյա բժշկության մեջ չկան ախտորոշիչ սարքեր, որոնք դիտարկում են ուղեղի ակտիվությունը բարձր հաճախային տիրույթում: ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գիտական խումբը նպատակաուղղված է լուծելու այդ խնդիրը՝ ստեղծելով ախտորոշիչ սարքավորում հիվանդությունների (մասնավորապես՝ գլխուղեղի հետ կապված) հետազոտման, ախտորոշման և բուժման համար։
ԵՊՀ պրոֆեսորը՝ միջազգային հեղինակավոր մրցանակի դափնեկիր ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը Մալայզիայում մասնակցել է Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին (WREC-2023)` որպես հրավիրյալ բանախոս ներկայացնելով գիտական զեկուցում։ Պրոֆեսորը Կուալա Լումպուրից վերադարձել է «World Renewable Energy Network Pioneer Award» մրցանակով, որին արժանացել են մոտ 250 մասնակիցներից 4-ը՝ Հայաստանի Հանրապետության, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչները:
ԵՊՀ-ում քննարկվեցին «ADVANCE» ծրագրի շրջանակում կատարվող հետազոտությունները Երևանի պետական համալսարան էին այցելել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի «Համակարգչային տեսողության նախագծի» աջակիցներ Սարգիս և Նունե Սեպետջյանները։ Այցի նպատակն էր ծանոթանալ պրոֆեսոր Սոս Աղայանի ղեկավարած գիտական թիմի կողմից կատարվող աշխատանքներին և գրանցված արդյունքներին։
ԵՊՀ ուսանողները՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայի մեդալակիրներ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) ԵՊՀ ուսանողներն արժանացել են մեկ ոսկե և երեք արծաթե մեդալների. թիմը ղեկավարել է ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ֆ․մ․գ․դ․ Կարեն Քեռյանը:
Քիմիայի միջազգային օլիմպիադայի հաղթողից մինչև մարզիչ ու ԵՊՀ լավագույն ուսանող. հարցազրույց Արտյոմ Պետրոսյանի հետ Մտովի տեղափոխվեք մի լաբորատորիա, որտեղ կոլբաներ, մագնիսական խառնիչներ, թորման ապարատ և սարքեր ու սարքավորումներ են: Պատկերացրեք, որ այնտեղ ԵՊՀ երիտասարդ հետազոտողները, որոնց թվում է նաև «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Արտյոմ Պետրոսյանը, կատարում են Հայաստանում քիմիայի զարգացմանն ուղղված մի շարք ուսումնասիրություններ: Լավագույն ուսանողը խոսել է իր հետազոտություններից և քիմիային առնչվող այլ թեմաներից:
Ամառային ամենամյա ճամբար դպրոցականների և ուսանողների համար ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացվում է «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ճամբարը:
ԱՄՆ բուհերի ուսանողները ԵՊՀ-ում խորացրել են ռուսերենի իմացությունը ԵՊՀ-ում ամփոփվեց Հայաստանում Ամերիկյան խորհուրդների նախաձեռնած «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրությունների» 8-շաբաթյա ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ բուհերի 25 ուսանողներ ուսումնառել են ԵՊՀ-ում: