Համագործակցության արդյունքում ԵՊՀ 15 ուսանող կստանա անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում Մայիսի 19-ին Երևանի պետական համալսարանը և «Բիբլոս Բանկ Արմենիան» (այսուհետ՝ Բանկ) կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած մինչև 15 ուսանողի բանկն ամեն տարի կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում։
ԵՊՀ ուսանողը՝ Հայաստանում քարանձավախուզության զարգացման մասնակից Քարանձավի մութ ու թաքնված անկյունները տանող ճանապարհը լի է խոչընդոտներով և մարտահրավերներով, ուստի ստորգետնյա այդ աշխարհի վերաբերյալ խոր գիտելիքներ ունենալը քարանձավախույզների համար առաջնային նշանակություն ունի:
ԵՊՀ ուսանողները հյուրընկալվել էին Ժնևի համալսարանում ԵՊՀ ինը ուսանողներ մասնակցել են Ժնևի համալսարանում կազմակերպված բանակցային սեմինարին, որի ժամանակ ամփոփվել է 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակում առցանց ձևաչափով անցկացված «Գլոբալ կառավարում. բանակցությունների արվեստ և գիտություն» գործնական դասընթացի եզրափակիչ փուլը։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»․ մաս 2-րդ Շարունակելով ամբողջացնել «բանուգործյան խճանկարը»՝ ներկայացնենք էքսպոյի հիմնական ու ոլորտային գործընկերներին, որոնք նշանակալի դերակատարում ունեցան «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ի կայացման գործում։
ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համար վերապատրաստման եռօրյա դասընթացներ ԵՊՀ-ում ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման եռօրյա դասընթացներ՝ «Խոշտանգման, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելումը քրեակատարողական հիմնարկում» և «Անչափահասների պատժի կրման առանձնահատկությունները» թեմաներով:
ԵՊՀ-ն ամրապնդում է համագործակցությունը գործընկեր բուհերի հետ ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի շրջանակում համալսարանի կենսաբանության ֆակուլտետ էր այցելել Հարավային դաշնային համալսարանի (Ռուսաստանի Դաշնություն) պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Օլգա Ստեփանի Բեզուգլովան:
Նախադեպը չունեցող «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսը ԵՊՀ-ում Մայիսի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 104-ամյակին։ Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվեցին կրթության և կարիերայի՝ միմյանց փոխկապակցված տոնավաճառներ, պանելային քննարկումներից բաղկացած կոնֆերանս, գերազանցության մրցանակաբաշխություն, տարաբնույթ աշխատարաններ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ և ցուցադրություններ։
ԵՊՀ պատմության թանգարանը համալրվում է նոր հավաքածուներով Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական առաջին, ամենամեծ և ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է:
Տերամոյի համալսարանի պրոֆեսորը ԵՊՀ-ում հանդես է եկել բաց դասախոսությամբ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ Իտալիայի արդյունաբերական դոկտորական ծրագրերի վերաբերյալ բաց դասախոսություն, որի բանախոսն էր Տերամոյի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան:
Միջազգային գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հիմնադիր և առաջին վարիչ, անվանի դատավարագետ, պրոֆեսոր Հարություն Պիվազյանի 100-ամյակին: