ՔԻՄԻԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ Սննդային հավելումներ, պարարտանյութեր, պոլիէթիլեն կամ լաբորատոր թեստեր․ առաջինը, ինչ պատկերացնում ենք քիմիայի մասին մտածելիս, սակայն մեզ շրջապատող գրեթե ամեն ինչ անմիջական առնչություն ունի գիտության այս ճյուղի հետ։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Երևանի պետական համալսարանում շարունակաբար քայլեր են կատարվում ուսանողի անհատական և խմբային հետազոտություն կատարելու ունակությունները խթանելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը նպաստելու համար:
Միջազգային գիտագործնական գիտաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո տեղի է ունեցել միջազգային գիտագործնական գիտաժողով:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՀՀ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ Երևանի պետական համալսարանում այսօր ամփոփվեց «Դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ» խորագրով վերապատրաստումների շարքը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո տեղի է ունեցել միջազգային գիտագործնական գիտաժողով:
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Արթուր Երոյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ զարգացնելու փոխգործակցությունը կրթության և հետազոտության ոլորտներում՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող գիտական և մանկավարժական կադրերի ու մասնագետների պատրաստմանը։
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Ուսանողների ուսումնառության բաղկացուցիչ մաս է պրակտիկան, որի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ձեռք բերված փորձառությամբ աշխատաշուկա մուտք գործելու: