ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր բաց դռների օր՝ Երևանի թիվ 3, 184, 159 ավագ դպրոցների, «Քվանտ» վարժարանի, Ագարակի միջնակարգ և Արարատի ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, համագործակցելով տարբեր ֆակուլտետների հետ, իրականացնում է դասախոսների և հանրապետության տարբեր դպրոցների աշակերտների հանդիպումներ՝ նպատակ ունենալով նպաստելու ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը, հաղորդելու նոր գիտելիքներ ու բարձրացնելու իրազեկության նրանց մակարդակը:
«ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի կոլաժների անհատական ցուցահանդեսը:
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին ու նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդլայնման հնարավորությունները:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ դասախոսները մասնագիտական կողմնորոշման նպատակով հանդիպել են տարբեր դպրոցների աշակերտների հետ, հանդես եկել դասախոսություններով և պատասխանել նրանց հուզող հարցերին:
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ, ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել է «Թվային մարքեթինգ, թիրախավորում» խորագրով դասընթաց։
ԵՊՀ-Ն ՈՒ «FAST» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ. ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր, որով հաստատում են իրենց գործակցությունը գիտնականների աջակցման «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի երկու հետազոտական նախագծերի համաֆինանսավորման և իրականացման շուրջ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Փետրվարի 21-24-ը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի hոգեբանության գիտահետազոտական կենտրոնը ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ իրականացրել են «Մասնագիտական ինքնորոշում և ընտրություն» խորագրով վերապատրաստման դասընթաց:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳԱՐԻԿՈՄԻՑԵՏԱՅԻՆ ՈՒՏԵԼԻ ՍՆԿԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՍՆԿԵՐԻ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՆԵՐՈՒԺՆ ՈՒ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՊՀ գիտնականների հետազոտությունն ուղղված է սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում մի շարք հիմնարար ու կիրառական խնդիրների լուծմանը: Սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ ու արդյունավետ են քաղցկեղի, իմունային և այլ հիվանդությունների թերապիայում:
ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԽ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը: