ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌԿԱ Ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԻՆՎԱԶԻՎ ԵՎ ՎՏԱՆԳՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը:
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստ, որի ընթացքում գիտխորհուրդը միաձայն որոշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով»:
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 19 ՈՒՍԱՆՈՂ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ Նոյեմբերի 9-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնում արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողներին կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ «FAST» հիմնադրամի նախաձեռնությամբ ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի պատվիրակություններն այսօր հյուրընկալվել են ԵՊՀ-ում, հանդիպել ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ապա ծանոթացել բուհում գիտական ու տեխնոլոգիական նախագծերի իրականացման հնարավորություններին ու կարողություններին, ինչպես նաև ներկայացրել ֆինանսավորման ուղիները, որոնցից կարող են օգտվել համալսարանականները:
«ՊԵՏՔ Է ԻՆՔԴ ԼԻՆԵՍ ՔՈ ՍԵՓԱԿԱՆ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ, ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾ ԳԱՎԱԹԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՀՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկած ուժային եռամարտի աշխարհի մեծ գավաթի առաջնությունում երիտասարդների մեջ 67.5 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Վահրամ Պողոսյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ (10.11.2021 - 01.12.2021) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՅՐ ԲՈՒՀՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր` արժևորելով պետություն-գիտական համայնք կապի ամրապնդումը։
«ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏԻՎ Է». ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՒՄ Է 5-ՐԴ ԱՆԳԱՄ ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի հրաձգարանում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարության հանրապետական 22-րդ մարզական խաղերի ծրագրով նախատեսված հրաձգության (5 տղա և 5 աղջիկ կազմով) մրցաշարը, որտեղ ԵՊՀ թիմը 5-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ՕԳԱՆԵՍՈՎԻՆ ԵՎ ԲԱԼԶԱՆԻԻՆ Պրոֆեսորներ Յուրի Օգանեսովը (Ռուսաստան) և Վինչենցո Բալցանին (Իտալիա) առաջին անգամ պարգևատրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի անվան հիմնարար գիտությունների համաշխարհային մրցանակով: