ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է Այսօր նշվում է Հայ մամուլի օրը: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1794 թվականի հենց այս օրը Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», իսկ արդեն 2004 թ. ապրիլի 22-ից, Հայաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր:
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը: 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով: Հետագայում Հայաստանի կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»։
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի կազմակերպած «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՆԳՆԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ. ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության նոր պայմանագիր՝ զարգացնելու կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում առկա փոխգործակցությունը:
«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ Ծաղկաձորում մեկնարկել և ընթանում է «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը՝ «Դոկտորական կրթության կարգավորման շրջանակը» խորագրով։
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ի ՀՅՈՒՐՆ ԷՐ ԳԵՈՐԳԻ ՇԱՐՎԱՇԻՁԵՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին:
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր իրականացվել է «Սովորիր արտերկրում» խորագրով ծրագիր, որի ընթացքում ուսանողներին տեղեկություն է տրամադրվել արտերկրում ուսումը շարունակելու համար առկա կրթաթոշակային ծրագրերի և իրավունքի ոլորտում մասնագիտացված կրթական հաստատությունների մասին:
ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՀԱՄԱՐ 46 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն այցելել է Երևանի համար 46 ավագ դպրոց և բանախոսությամբ հանդես եկել դպրոցի պատմաիրավագիտական ենթահոսքի 11-12-րդ դասարանների աշակերտների համար։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ «ERASMUS+»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ «Erasmus+» տեղեկատվական օրերի շրջանակում այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել ԵՊՀ-ում իրականացվող «Erasmus+» գործողություն 1՝ «Կրեդիտային շարժունություն» և «Erasmus+» գործողություն 2՝ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի ներկայացումը:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։