ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։
ՓՈԽՎԵԼ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի պարտքերի մարման երկրորդ լուծարքային շրջանն ավելի ուշ է կազմակերպվելու: Բացի դրանից՝ փոփոխվել է նաև հեռակա ուսուցման ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումների ընդունման ժամկետը:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ն աջակցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:
ՄԱՐՏԻ 23-ԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները:
ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու:
ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄՄԱԿԱՐԳ ԵՊՀ ուսումնական գործընթացում առաջին անգամ ներդրվել է «BigBlueButton» վեբկոնֆերենց համակարգը, որը կիրառվել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 23-Ն ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ (ԼՐԱՑՎԱԾ) ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերմամբ պայմանավորված՝ մինչև մարտի 23-ն ուսումնական բոլոր հաստատությունները փակ են լինելու:
ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԻ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան: