Գնահատելով ԵՊՀ զարգացման գործում ունեցած ավանդը․ հոբելյանական միջոցառում ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհդի ընդլայնված նիստ՝ նվիրված Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի 60-ամյակին։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը տրված է։
Բուհ-դպրոց կապի ամրապնդումը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի օրակարգում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մարտի երկրորդ տասնօրյակում հյուրընկալեց Երևանի և ՀՀ մարզերի միջնակարգ ու ավագ շուրջ 76 դպրոցների 1054 աշակերտների:
Մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, որն աննախադեպ է իր բովանդակությամբ և ուղղվածությամբ:
Մեծահասակների ուսումնառությունը և կրթությունը՝ համաժողովի առանցքում ԵՊՀ-ում անցկացվեց «Մարաքեշ 2022–Երևան 2023-2024. մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումներ» խորագրով համաժողովը, որով ամփոփվեց դեռևս 2023 թ. մեկնարկած ծրագիրը, ինչը նպատակ ուներ դիտարկելու մեծահասակների կրթության հնարավորություններն ու խնդիրները:
ԵՊՀ-ում քննարկվեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները Երևանի պետական համալսարանում անցկացվեց Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանրապետական գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները։
ԵՊՀ-ն՝ միջմշակութային արժեքների հաղորդակցության խաչմերուկ ԵՊՀ-ում անցկացվեց «Էրազմուս» Երևանի ուսանողական ցանցի կազմակերպած «Միջմշակութային երեկոն»` հայ և օտարերկրյա ուսանողներին համախմբելու, ինտերակտիվ միջավայրում տարբեր երկրների մշակույթներին ծանոթացնելու, ինչպես նաև «Էրազմուս» ուսանողական ցանցի գործունեության հնարավորությունները ներկայացնելու նպատակով:
Հոգեբանության բնագավառի արդիական խնդիրները՝ սեմինար-քննարկումների առանցքում ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնում անցկացվեց «Հոգեթերապիայի հոգեսոմատիկ խանգարումների խնդիրը․ դուալիզմից մինչև ամբողջական մոտեցում և գեշտալտ թերապևտիկ հեռանկարները» խորագրով սեմինար։
ԵՊՀ շախմատի հավաքական թիմը՝ մրցանակակիր ԵՊՀ շախմատի հավաքական թիմը մարտի 20-21-ը մասնակցեց միջբուհական ուսանողական 25-րդ մրցումներին: ԵՊՀ-ն ներկայացավ թե՛ տղաների, թե՛ աղջիկների շախմատի մրցումներում, ինչի արդյունքում տղաների շախմատի թիմը գրավեց 3-րդ հորիզոնականը:
ԵՊՀ-ում կայացավ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան երկօրյա գիտաժողովը ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց երկօրյա գիտաժողով, որի շրջանակում գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները և դասախոսները հանդես եկան զեկուցումներով: