Ազատությունը՝ մտքի ազատականացման արդյունք․ ժամանակավոր ցուցադրություն ԵՊՀ պատմության թանգարանում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ցուցադրության բացումը: Ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված նմուշները «Ձնհալի տարիների», մտքի ազատականացման ժամանակաշրջանի մասին են և ընդգծում են Արևմուտքի հագուկապի ներմուծումը, ազատական շարժումների ակտիվացումը (հիպիզմ, այլախոհություն), երաժշտական ճաշակի, մասնավորապես ռոքի ի հայտ գալը, սրճարանային մշակույթի ակտիվացումը, որոնց ակունքներում օրեցօր ակտիվացող և ԽՍՀՄ կաղապարված կյանքից հրաժարվող երիտասարդներն էին։
Հանդիպում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներին հետ հանդիպման ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց դրամավարկային քաղաքականության ընթացիկ մարտահրավերները։
Կարևորելով ֆրանսերենի և ֆրանսիական գրականության հանրահռչակումը․ գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Ֆրանսիական գրականության օրեր» խորագրով եռօրյա գիտաժողով, որը նպատակ ուներ բարձրացնելու ֆրանսերենի և ֆրանսիական գրականության իմացության գիտական մակարդակը զեկուցումների, դասախոսությունների, ֆիլմերի ցուցադրությունների միջոցով:
Աշխարհաքաղաքական զարգացումները՝ ակադեմիական համայնքի գիտական վերլուծություններում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն. փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին գիտնականներ 10 երկրներից։ Բանախոսներն անդրադարձան միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, պատերազմներին, միգրացիային և միջազգային հարաբերություններին վերաբերող կարևոր այլ հիմնահարցերի։
Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի նպատակն էր վերարժևորել մարդու հոգեկան առողջության պահպանման կարևորությունը և հոգեբանական գործնական աշխատանքների միջոցով ցույց տալ հոգեկան առողջության պահպանմանն ուղղված հիմնական քայլերը։
Հայ ժողովրդի ժառանգությունը պատմության ելևէջներում․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։
«Սև ծով. պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով համաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում անցկացվեց «Սև ծով. պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով կոնֆերանս՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանին:
Եվրոպական համալսարանների ներկայացուցիչները ԵՊՀ-ում են. գործակցային հարաբերությունների ընդլայնումը՝ քննարկման առանցքում ԵՊՀ-ում հյուրընկալվել են եվրոպական մեկ տասնյակից ավելի բուհերի ներկայացուցիչներ՝ «Միջազգայնացում և միջմշակութային հաղորդակցություն» թեմայով միջազգային աշխատաժողովին մասնակցելու նպատակով: «Էրազմուս+» ծրագրի շրջանակում անցկացվող աշխատաժողովի մասնակիցները ներկայացնելու են միջազգայնացման գործընթացի իրենց փորձառությունը, քննարկվելու են ոլորտում առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էր CNN-ի փոխնախագահը Օրերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվեց CNN-ի փոխնախագահ, արաբերեն բաժնի գլխավոր խմբագիր Քերոլայն Ֆարաջը: Նա ավելի քան 30 տարվա փորձառությամբ հայտնի և մրցանակակիր լրագրող է, իսկ CNN-ին միացել է 2001 թվականին: 2002-ին գործարկել է «CNN Arabic»-ը՝ ղեկավարելով այն տարածաշրջանային մեծ իրադարձությունների ժամանակ:
«BBC Media Action»-ի հետ համագործակցության նոր շրջափուլ. փաստերի ստուգման ոլորտում «BBC Verify»-ի փորձառության գաղտնիքները Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների համար ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և «BBC Media Action»-ը մոտ մեկ տարի է, ինչ համագործակցում են՝ նպատակ ունենալով թարմացնելու և բարելավելու «Լրագրություն» բակալավրի կրթական ծրագիրը՝ կենտրոնանալով «Թվային լրագրություն» և «Փաստերի ստուգում» դասընթացների վրա։