«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՖԼԵՇ-ՄՈԲԵՐՈՎ Առաջինկուրսեցիների մուտքը ԵՊՀ նշանավորելու համար Մշակույթի կենտրոնը կազմակերպել էր ֆլեշ-մոբեր, որոնց ընթացքում կենտրոնի սաները հանդես եկան երգերի ու պարերի կատարմամբ:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՊՀ ֆակուլտետների դեկանները շնորհավորական ուղերձներ են հղել առաջինկուրսեցիներին:
«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ԱՆԱՉԱՌ ԼԻՆԻ». ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ հյուրընկալվել էր լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը:
«ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ». ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
«ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ». ՈՒԳԸ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) գիտական ներուժ ու հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող ուսանողներին և ասպիրանտներին միավորող և համահամալսարանական ակտիվ գործունեություն ծավալող ամենակարևոր կառույցներից է:
«ԵՂԵ՛Ք ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԵՂԵ՛Ք ԱԿՏԻՎ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՁԵՐ ՏԱՐԻՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ». ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԵՊՀ ՈՒԽ-ն ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ԿԻՆՈԴԻՏՈՒՄՆԵՐ. Ա. ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՊՀ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ Այս տարի ամռանը ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների հետ Ծաղկաձորում կազմակերպել էր ամառային դպրոց:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից կազմակերպված «Առաջինկուրսեցիների իրազեկման» եռօրյա ծրագրի վերջին միջոցառումը, որի ընթացքում համալսարանական կյանքի ու ուսումնական գործընթացների մանրամասներին ծանոթացան ԵՊՀ 6-րդ և 8-րդ մասնաշենքերում տեղակայված ֆակուլտետների ուսանողները:
«ՉՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ Օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանում նշվեց 3-րդ «Չղջիկների միջազգային գիշեր» խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպել էին NABU - «Գերմանիայի բնության պահպանության միության» հայաստանյան մասնաճյուղը և «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ԲՀԿ-ն։