ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես է եկել «Խորհրդային լեզվական քաղաքականությունը և Վրաստանի ժամանակակից պատմությունը» թեմայով դասախոսությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակման ոգեկոչմանը նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի» պաշտոնական բացման արարողությունը, որը կազմակերպել էր ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնը:
ՏԱՐԿԵՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Ֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Քիմիա». անվճար համակարգով Երևանի պետական համալսարանի այս 6 կրթական ծրագրեր ընդունված արական սեռի դիմորդները կունենան տարկետման իրավունք:
ԵՊՀ-Ն՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ Ս.թ. ապրիլի 4-ին մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») եռամյա նախագիծը, որի մասնակից բուհերի շարքում է Երևանի պետական համալսարանը:
«ԱՐԻ՛ PR» ԱՄԵՆԱՄՅԱ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի Է ունեցել «Արի՛ PR» խորագրով տեղեկատվական հանդիպում, որը համախմբել էր ավագ դպրոցների ավարտական դասարանների 50-ից ավելի աշակերտների։
ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԻՐԱՆՑԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՖԵՐԵՅԴՈՒՆ ՋԵՅՐԱՆԻՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում դասախոսություն է կարդացել իրանցի մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, կինոգետ Ֆերեյդուն Ջեյրանին։
ԵՐԿՐԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» խորագրով հավաքածուների ցուցադրություն, որը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը:
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ. ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ Կանանց միամսյակին նվիրված հարցազրույցների շարքի մեր վերջին զրուցակիցը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Քրիստինե Հակոբյանն է: Նրա հետ խոսել ենք բուհում կրթություն ստանալու առավելությունների, հասարակության մեջ սոցիալական աշխատողների ունեցած կարևոր դերի, ապագայի ծրագրերի և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ «GRETA» ԲՅՈՒՐՈՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահ: