- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
Ապրիլ 13, 2023 | 19:21
Գիտություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես է եկել «Խորհրդային լեզվական քաղաքականությունը և Վրաստանի ժամանակակից պատմությունը» թեմայով դասախոսությամբ:
Դեսպանը ներկայացրել է լեզվի և քաղաքականության կապը, խորհրդային տարիներին լեզվական քաղաքականության առանձնահատկությունները, որևէ լեզվի գերակա դառնալու շարժառիթները և դրա ունեցած հետևանքները, ինչպես նաև վերլուծել է Վրաստանի Հանրապետության պատմության որոշ դրվագներ: Դասախոսությունից հետո ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Նշենք, որ Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչների հետ ԵՊՀ-ում պարբերաբար կազմակերպվում են նմանօրինակ հանդիպումներ, որոնք նպատակ ունեն ընդլայնելու ԵՊՀ-ի միջազգային կապերը և ամրապնդելու համագործակցությունը տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: