«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՁԳՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ»․ ՄՈՆԻԿԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մոնիկա Իսրայելյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթը, որի նպատակն է խթանել ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը, նպաստել արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր իրենց գործունեությունն են ներկայացրել ԵՊՀ 4 ֆակուլտետներ:
ԱՐԻ՛ ԵՊՀ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «EXPO 2021» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվելու են իրազեկող առցանց հանդիպումներ՝ նպաստելու դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը: Միջոցառումն այսօր մեկնարկել է Քիմիայի ֆակուլտետում:
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՔԱՅԼԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ ՈՒ ՉԽՈՒՍԱՓԵԼ ԴԱՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ՈՒ ԱՎԵԼԻ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌԵԼՈՒՑ». ԱԼԲԻՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ալբինա Մուրադյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է:
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն:
«ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերևում» խորագիրը կրող համերգը՝ նվիրված գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
ՄԱՐՏԻ 15-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌԿԱ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի որոշմամբ, մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ)» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական նոր ծրագրի շնորհանդեսը:
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր ուսանողների համար կազմակերպվել էր բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական վերահսկողության հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություն: