ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։
ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նախաձեռնել և դեկտեմբերի 8-11-ն իրականացնում է «Արցախյան հիմնահարցը և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմը. «Post factum»» խորագրով դասընթացը։
ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ. ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԵՊՀ իրավագիտության և պատմության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Արցախի միջազգային ճանաչումը. պատմաիրավական ակնարկ» խորագրով:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՈՎ Վճարովի հիմունքով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է կարծիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ փաստելով, որ այն ներկայացված տեսքով չի բավարարում առաջադրվող պահանջներին։
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Կարպիս Անումյանը մասնակցել է «ԱՊՀ լավագույն երիտասարդ գիտնական-2020» մրցույթին և ճանաչվել հաղթող՝ արժանանալով առաջին կարգի մրցանակի։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ Հեռակա ուսուցմամբ անվճար հիմունքով Երևանի պետական համալսարանին հատկացվել է ընդամենը 13 տեղ, որից 3-ը՝ Արցախի Հանրապետության համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՐԸ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից Հարավային Կովկասի փորձագետ, ‹‹Gebert Rüf›› հիմնադրամի նախկին տնօրեն Ֆիլիպ Էգերը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Լեռնայի Ղարաբաղի կոնֆլիկտում Շվեյցարիայի ընտրած սխալ առաջնահերթություններին: