ՀԱՅՏՆԻ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ 8-ՐԴ ԱՆԴԱՄԸ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱԿԱՍԸ, ՏԵՍԼԱԿԱՆԻ, ԳԱՂԱՓԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»․ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի հասարակագիտական անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, կրթական հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների և մասնագիտական այլ հիմնահարցերի մասին։
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ Հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության արդյունքները:
ԵՊՀ ԾԱՂԿԱՁՈՐԻ «ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՇՈՒՏՈՎ ԿՐԿԻՆ ԿԲԱՑԻ ԻՐ ԴՌՆԵՐԸ Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կատարվել են ախտահանման աշխատանքներ՝ կրկին հյուրեր ընդունելու համար:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՕՐ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը:
«ԴԱՍԱԽՈՍՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԻՍԿ ԵԹԵ ՉԻ ԳՐՈՒՄ, ՀԱԿՎԱԾ ԵՄ ԿԱՐԾԵԼՈՒ, ՈՐ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ». ՏԻԳՐԱՆ ՍԻՄՅԱՆ Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Սիմյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. բանասիրական անվանակարգի հաղթողներից է։ Պարոն Սիմյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, իր կողմից կիրառվող մեթոդների, սիրելի գրքերի, գրականության ընթերցման ու գրողին բնորոշ հատկանիշների մասին։
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ:
«#ԱՐԻ՛ PR». «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ZOOM» ՀԱՐԹԱԿՈՒՄ Տեղի է ունեցել «#Արի՛ PR». «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագիրը ներկայացնելու նպատակով կազմակերպված ամենամյա հանդիպումը: Այս տարի «արտակարգ» հանդիպման շրջանակում «Zoom» հարթակում հավաքվել են ծրագրի դասախոսները, շրջանավարտները, ուսանողներն ու ծրագրով հետաքրքրվող ապագա դիմորդներն ինչպես ԵՊՀ սոցիոլոգիայի, այնպես էլ այլ ֆակուլտետներից և բուհերից:
«ԵՍ ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍ ԵՄ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՅԱՆ ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից է: Պարոն Մարտիրյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, իր կողմից կիրառվող մեթոդների, քիմիայի բնագավառի մարտահրավերների, աշխատաշուկայի պահանջարկի ու նոր հետազոտությունների մասին: