ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, նպատակ ունենալով շարունակաբար զարգացնելու գիտահետազոտական ուղղությունը, կատարում են նորարարական հետազոտություններ՝ գիտական հոդվածներ հրապարակելով բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում։
«Գիտությամբ զբաղվելը կենսակերպ է»․ ԵՊՀ ասպիրանտ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը կատարում է «Կենսաէներգետիկ բնութագրերի դերը մանրէների մետաղակայունության մեխանիզմներում» թեմայով գիտական ուսումնասիրություն։ Նա հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները՝ ԵՊՀ-ում Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության «Գլոբալ ուսուցումների լաբորատորիաների» (GTL) ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողներ Ժան-Բատիստ Սեբին, Թեյլոր Քոնլի Փիլանը և Քրիստինա Ժանեթ Վորնդրանը դասավանդել են երեք տարբեր առարկաներ և անցկացրել սեմինարներ։
ԵՊՀ-ն աջակցելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կրթության որակի բարձրացմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ կազմակերպելու ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և զարգացնելու նրանց մասնագիտական ու մանկավարժական կարողությունները։
ԵՊՀ-ում կիրառվում են գիտահետազոտական նոր մեթոդներ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանը երկամսյա վերապատրաստում է անցել Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի (ԱՄՆ) Նայթի անվան սիրտ-անոթային ինստիտուտի լաբորատորիայում` պրոֆեսոր Ալինա Մալոյանի ղեկավարությամբ։
ԵՊՀ թիմը` Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի հաղթող ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի արդյունքում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:
ԵՊՀ-ն առաջին անգամ ընդգրկվել է «Times Higher Education»-ի՝ համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում «Times Higher Education»-ը ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը՝ կարևորելով հետազոտական առաքելությունը։
Գիտությունը կամրջում է աշխարհի տարբեր բուհերը. ԵՊՀ շրջանավարտը՝ Կամերինոյի համալսարանի հետազոտող ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտ Ադանա Քեշիշյանն իր թեկնածուական ատենախոսության շրջանակում դեղային կախվածությունների նեյրոգիտության թեմայով հետազոտություններ է կատարում Կամերինոյի համալսարանի (Իտալիա) Նեյրոգիտության կենտրոնում:
Մանրէաբանության ոլորտը՝ ԵՊՀ ասպիրանտի գիտական հետաքրքրությունների օբյեկտ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է, որը գիտական հետազոտություն է կատարում մանրէաբանության ոլորտում։
Համակարգչային գիտության և ՏՏ ոլորտի զարգացման նոր հեռանկար․կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ միավորելու ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և կատարելու գիտահետազոտական համատեղ աշխատանքներ, տարբեր ծրագրեր ու նախագծեր։