ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի համագործակցության շրջանակում համալսարանում կազմակերպվել էր «Աշխատանքը ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտում» խորագրով հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություն, որի արդյունքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Ըստ սահմանված կարգի՝ ֆակուլտետում կնշանակվի դեկանի պաշտոնակատար։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել Սիրիայի ազգային տոնին՝ Անկախության 77-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր արաբագիտության ամբիոնը:
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի շրջանակում համալսարանի քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի և կոլոիդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը, ներքին դրամաշնորհի ղեկավար, դոցենտ Հեղինե Ղազոյանը, դոցենտներ Հասմիկ Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը մասնակցել են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում կազմակերպված գիտաժողովին:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Էրազմուս+» փոխանակման ծրագրով արտասահմանում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար հնարավորություն ունեն դիմելու ԵՊՀ դասախոսները և վարչական աշխատողները:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես է եկել «Խորհրդային լեզվական քաղաքականությունը և Վրաստանի ժամանակակից պատմությունը» թեմայով դասախոսությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակման ոգեկոչմանը նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի» պաշտոնական բացման արարողությունը, որը կազմակերպել էր ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնը:
ՏԱՐԿԵՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Ֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Քիմիա». անվճար համակարգով Երևանի պետական համալսարանի այս 6 կրթական ծրագրեր ընդունված արական սեռի դիմորդները կունենան տարկետման իրավունք:
ԵՊՀ-Ն՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ Ս.թ. ապրիլի 4-ին մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») եռամյա նախագիծը, որի մասնակից բուհերի շարքում է Երևանի պետական համալսարանը: