Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Որակի ապահովման կենտրոն
  3. Ընթացիկ տեղեկատվություն
  4. «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը բուհերում» միջազգային գիտաժողով-աշխատաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Նորություններ և միջոցառումներ
  • Որակի ապահովման գործընթացներ
  • Փաստաթղթեր
  • Կառույցներ
  • Օգտակար հղումներ

«Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը բուհերում» միջազգային գիտաժողով-աշխատաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին

Մայիս 16, 2019

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «Էրազմուս+ PRINTeL» նախագծի շրջանակում անցկացվողց «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, որը նվիրված է ԵՊՀ 100-ամյակին:

Միջազգային գիտաժողով-աշխատաժողովին մասնակցում է շուրջ 100 ներկայացուցիչ նախագծի գործընկեր՝ Եվրոպական և Արևելյան գործընկերության 15 բուհերից և կրթական այլ հաստատություններից:

«Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան):

Գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանի պրոռեկտորները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Էրազմուս+»-ի «PRINTeL» նախագիծն իրականացնում է ԵՊՀ-ն:

«PRINTeL» նախագիծը նպատակաուղղված է դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդների և ձևերի զարգացմանը ծրագրի արևելյան գործընկեր 9 բուհերում և այս ասպարեզում նորարարությունների ներմուծմանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում ՏՀՏ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Նախագծի գործընկերներն են Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ավստրիայի առաջատար մի շարք համալսարաններ:

Նախագծի նպատակն է բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցելով տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանը և լավագույն փորձի տարածմանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ողջունեց հյուրերին և շնորհավորեց ԵՊՀ 100-ամյակի առթիվ:

«Ինչպես գիտեք, այսօր պատմական օր է յուրաքանչյուր հայի, առավել ևս յուրաքանչյուր համալսարանականի համար։ Այսօր Մայր բուհը դառնում է 100 տարեկան։ 100 տարի առաջ՝ այս օրը՝ 1919 թ. մայիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել: 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր՝ արտասահմանյան տարբեր երկրներից:

Հիմնադրման առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, ընդամենը 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ օրերից համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող բազմաթիվ անվանի մասնագետներ, որոնք մեծ ներդրում ունեցան համալսարանի հետագա կայացման և հեղինակության բարձրացման գործում։

Այսօր՝ համալսարանի հիմնադրումից 100 տարի անց, հպարտությամբ նշում եմ, որ ԵՊՀ-ն ունի 19 ֆակուլտետ, 2 ինստիտուտ, 3 գիտաուսումնական կենտրոն և 100-ից ավելի ամբիոն։ ԵՊՀ կրթական երեք աստիճաններում սովորում է շուրջ 17000 ուսանող և դասավանդում 1500-ից ավելի դասախոս։ ԵՊՀ-ում է կենտրոնացած հանրապետության գիտական ներուժի զգալի մասը։ Լինելով Հայաստանի ամենամեծ բուհը՝ իր գոյության 100 տարիների ընթացքում ԵՊՀ-ն ունեցել է շուրջ 145 հազար շրջանավարտ, որոնք ընդգրկվել են մեր տնտեսության, հասարակական-քաղաքական դաշտի տարբեր ոլորտների աշխատանքներում ու իրենց նպաստը բերել հայրենի երկրի հզորացմանը»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ մեկդարյա գործունեության ընթացքում ԵՊՀ-ն մշտապես կարևորել է կրթության, հատկապես դասավանդման և ուսումնառության որակը, որի բարելավման ուղղությամբ մշտապես ձեռնարկվել և այժմ էլ ձեռնարկվում են հետևողական քայլեր։

«ԵՊՀ-ում դասավանդման և ուսումնառության որակի բարելավմանն ուղղված և, կարծում եմ, հաջողված միջոցառումներից մեկը կարելի է համարել համալսարանի համակարգմամբ և «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «PRINTeL» նախագիծը, որը, ինչպես գիտեք, նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտա­հրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդ­ման և ուսումնառության ժամանակակից մեթոդների ու ձևերի զարգացմանը ծրագրի գործընկեր բուհերում և այս ասպարեզում նորա­րա­րությունների ներմուծմանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում ՏՀՏ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Նախագծի նպատակներն են բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝ դրանք համապատասխանեցնելով կրթության և վերապատրաստման ոլորտում եվրոպական համագործակցության ռազմավարական շրջանակի չափորոշիչներին՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցելով տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանը և լավագույն փորձի տարածմանը»,- ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց․ «Համալսարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարական ծրագրում ամրագրված դրույթներին, այս նախագծի միջոցով նպատակ ունի նաև կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցություն հաստատելու ԵՄ-ի և գործընկեր մյուս երկրների բուհերի հետ՝ խթանելով դասախոսների փոխադարձ վերապատրաստումները և շարժունությունը, ընդլայնելով առցանց վերապատ­րաստ­ման ռեսուրսների և միջոցների զարգացումը»:

Նրա ներկայացմամբ՝ այս նախագծում 4 հիմնական խնդիր է դրված՝ դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացում, դասախոսների՝ նորարարական մեթոդներով դասավանդման կարողությունների զարգացում, դասավանդման և ուսումնառության վիրտուալ հարթակի ստեղծում և նորարարական դասավանդման փորձի խթանում և տարածում։

«Կարող եմ փաստել, որ նախագծի մեկնարկից շուրջ 1,5 տարի անց և՛ մեր համալսարանը, և՛ նախագծի մասնակից մյուս 8 բուհերն ունեն նշանակալի ձեռքբերումներ արդեն իրականացված ուղղություններում։

Այս ընթացքում Արևելյան գործընկերության 9 բուհերում, այդ թվում՝ նաև մեր համալսարանում, եվրոպական 5 գործընկեր բուհերի աջակցությամբ իրականացված վերապատրաստումների արդյունքում, ինչպես նաև նրանց անմիջական խորհրդատվու­թյամբ, վերանայվել և ներդրվել են դասախոսների վերապատրաստման կենտրոնների վերակառուցման ծրագրերը, ինչը լուրջ քայլ է նշված կենտրոնների հզորացման և վերազինման գործում»,- մատնանշեց Ա․ Սիմոնյանը։

Ռեկտորը հաջողություն մաղթեց այս գիտաժողովին և ընդհանրապես «PRINTeL» նախագծի հետագա բոլոր աշխատանքներին։

«Իսկ բոլոր համալսարանականներիս մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս նշանակալի հոբելյանի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում»,- հավելեց նա:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ողջունեց հյուրերին և նույնպես շնորհավորեց ԵՊՀ 100-ամյակը: Նա նշեց, որ ուրախ է տեսնելու տարբեր համալսարաններից ժամանած հյուրերին և նրանց հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց։

«PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը նշեց, որ նախագծում ընդգրկված բուհերի ներկայացուցիչներն այսօր հավաքվել են՝ ի մի բերելու իրենց կատարած աշխատանքները և մշակելու կոնկրետ միջոցառումներ՝ նորարարական մեթոդներով դասավանդումն առաջիկայում բուհերում ներդնելու համար: Կազմվելու են նաև աշխատանքային 5 խմբեր, որոնք մշակելու են նորարարական դասավանդման մեթոդների վերաբերյալ երաշխավորություններ:

Արմեն Բուդաղյանի խոսքով, քանի որ «PRINTeL» նախագիծն իրականացնում է ԵՊՀ-ն, համալսարանում ընթանում են շատ ակտիվ աշխատանքներ, մասնավորապես եվրոպական 5 համալսարաններում 16 դասախոս վերապատրաստվել է որպես վերապատրաստող, որից հետո նրանք վերապատրաստել են իրենց գործընկեր դասախոսներին:

«Այսօր մենք ունենք շուրջ 260 դասախոս, որոնք վերապատրաստվել են այս նախագծի շրջանակում: Իսկ  «PRINTeL» նախագծի շրջանակում վերապատրաստվել են շուրջ 100  վերապատրաստող  և 1700 դասախոս, և հույս ունենք, որ այս ամենի արդյունքում Հայաստանի բուհական համակարգում կգրանցվեն որակական փոփոխություններ»,- նշեց նա:

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի առաջատար մասնագետ, «PRINTeL» նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը, կարևորելով այս միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, նշեց, որ 100-ամյա ԵՊՀ-ն ևս մեկ քայլ է անում՝ ներդնելու նորարարական տեխնոլոգիաները համալսարանում և ավելի երիտասարդացնելու իր ծրագրերը:    

«Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան նշեց, որ այս ծրագիրը մեծ ձեռքբերումներ կունենա շնորհիվ իրենց ջանասեր աշխատանքի:

«Մենք բազմաթիվ նպատակներ ունենք, որոնք պետք է իրականացնենք բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև դասավանդման գործընթացում: Այս ծրագրի շրջանակում անցկացված գիտաժողովներում ուսուցիչները և դասախոսները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դասավանդման գործընթացում փոփոխություններ իրականացնելու համար»,- ասաց նա և հավելեց․ «Հուսով եմ՝ «Էրազմուս+ PRINTeL» նախագիծը հաջողված կլինի»:

Նա հաջողություն մաղթեց ծրագրի մասնակիցներին՝ ուսանողներին, դասախոսներին, արտերկրից ժամանած հյուրերին՝ սովորելու և սովորեցնելու այս ծրագիրն ի մի բերելու գործում:

Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Վիմ Վան Պետեգեմը նշեց, որ իրենց նպատակն է ստեղծել նորարարական մեթոդով ուսուցում:

«Այս ծրագրի կարևոր սկզբունքներից է ճիշտ օգտագործել նոր տեխնոլոգիաները՝ սովորելու և դասավանդելու համար: Ուսանողներին քաջալերելու համար պետք է ստեղծել նոր տեխնոլոգիաներով հագեցած հարմարավետ լսարաններ, որպեսզի նրանք կարողանան սովորել ոչ միայն համալսարանում, այլև տանը՝ հեռահար ուսուցմամբ»,- ասաց նա:

Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր Ջոան Թոմաս Պուջոլան ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում նորարարական դասավանդմանը և ուսումնառությանն օժանդակելու համար ճիշտ է, որ դասընթացների ժամանակ ուսանողները կարողանան օգտագործել իրենց հեռախոսները և պլանշետները։

«Նոյեմբերին տեղի ունեցած դասընթացների ժամանակ մասնակիցներն ունեցել են որոշակի մարտահրավերներ, սակայն նրանք ջանասիրաբար աշխատելու շնորհիվ կարողացել են ստեղծել կայքէջեր և տեսահոլովակներ հեռահար ուսուցման համար»,- նշեց պրոֆեսորը:

Պորտոյի համալսարանի պրոֆեսոր Մարիա Լոպես Պինտոն, Լինշոփինգի համալսարանի դիդակտումի փոխտնօրեն Պիտեր Դալենիուսը, Գրացի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Դորիս Քիենդլը ներկայացրին իրենց անցկացրած վերապատրաստումների արդյունքները:

Զեկուցումներով հանդես եկան նաև նախագծի գործընկերներ՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի համալսարանների ներկայացուցիչները՝ ներկայացնելով, թե ինչպես են նրանք իրենց բուհերում նորարարական մեթոդներով անցկացրել դասախոսների վերապատրաստումները:

Նշենք, որ «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը շարունակվելու է նաև վաղը:

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Նորություններ և միջոցառումներ
  • Որակի ապահովման գործընթացներ
  • Փաստաթղթեր
  • Կառույցներ
  • Օգտակար հղումներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am